Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծեծված գնահատականներ

Ծեծված գնահատականներ
19.02.2013 | 15:24

Հայաստանի նախագահի ընտրությունների լեգիտիմությունը ԱՊՀ դիտորդները կասկածից վեր են համարում: «Կասկած չկա, որ ընտրությունները լեգիտիմ էին, և որ գործող նախագահը վերահաստատեց իր լիազորություննները լեգիտիմ ճանապարհով: Առաքելությունը չի արձանագրել փաստեր, որոնք կասկածի տակ են առնում ընտրությունների արդյունքները: Ընտրություններն ազատ էին, թափանցիկ և մրցակցային, համապատասխան միջազգային չափանիշներին»,-ասված է հայտարարությունում, որտեղ նաև ընդգծված է, թե ընտրություններն անցկացվել են ՀՀ սահամանդրության և ԸՕ-ի տառին համապատասխան:
ԱՊՀ դիտորդները միաժամանակ շեշտել են, որ այս ընտրությունները նախորդից տարբերվել են «լարված մթնոլորտի բացակայությամբ ու կոռեկտությամբ»:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը ևս ընտրությունների հետ կապված գնահատականներ է ներկայացրել: Իրենց գործընկերներից վերջիններս տարբերվում են փոքր-ինչ զուսպ արտահայտություններով, սակայն այս «հսկիչներն» էլ լուրջ առաջընթաց են նկատել 2012-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ: Նրանց դիտարկմամբ` թեև ընտրողների մասնակցության առումով ՀՀ նախագահի ընտրությունները զիջում էին խորհրդարանական ընտրություններին և պակաս մրցակցային էին, սակայն անցկացվել են ժողովրդավարական չափանիշներինհամապատասխան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ